Խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը՝ ժամը 16:00-ին:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Արման Հովհաննիսյանի, քիչ առաջ վերսկսեց նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդության քննությունը:
Հարցին, թե արդյոք Գևորգյանն առերեսվել է գործարար Սիլվա Համբարձումյանի հետ, Ալեքսանյանը չպատասխանեց:
Արմեն Գևորգյանին երեք նոր մեղադրանք է առաջադրվել՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալ և սահմանադրական կարգը տապալելուն օժանդակել. Արմեն Գևորգյանը մեղադրանքը չի ընդունում:
Նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի մեղադրանքը լրացվել է երեք հոդվածով: Այս մասին «Հետք»-ին ասաց Արմեն Գևորգյանի պաշտպան պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:
Պաշտպանը խոստացավ ավելի ուշ հայտնել, թե կոնկրետ ինչ հոդվածներով է լրացվել Գևորգյանի մեղադրանքը:
Հատուկ քննչական ծառայությունը նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել դատարան: